Вновь возникшее государство арменоидов в араратской долине главной своей идеологической целью должно провозгласить и добиваться объединение вокруг Армени всех земель населенных арменоидами. Методика? Пропаганда.
наибольшее горе, страдание причинить может лишь ближний, и чем более близок тем более не переносимо страдание причиняемое предательством. арменоид под маской турка, мерзость, и наша цель вернуть ему облик человека`арменоида.
Почему мы небыли подготовлены к геноциду? - дело в нашей чистоте и наивности, чем чище человек, чем более отдален от зла тем более беззащитен, от врагов `тюрков,.
Союз арменоидов мира возможен он не обходим всем членам данного антропологического типа , и он рано или поздно будет создан.
Арменоид: имеет одну связывающею всех нас культуру, традиции, и главное: ПРОИСХОЖДЕНИЕ от Армян.
Total Pageviews
Tuesday, December 31, 2013
Sunday, December 29, 2013
Friday, December 27, 2013
Sunday, December 22, 2013
Sunday, December 15, 2013
Monday, December 9, 2013
Saturday, November 23, 2013
Флаг Великого Азербаранстана
Saturday, November 2, 2013
Wednesday, October 16, 2013
"Ղարաբաղ" տեղանունը` "Հայ Գեն"
Պատմագիտական և աղբյուրագիտական բազմաթիվ նյութեր վկայում են, որ Ղարաբաղի տարածքն ունեցել է հայերեն երկու զուգահեռ անվանումներ, վարչատարածքային Արցախ և էթնիկական` Ղարաբաղ: Անվանումների նման զուգորդումը միանգամայն բնական ու սովորական է համաշխարհային պրակտիկայում, և կարևորը էթնիկական Ղարաբաղ անվանումն է, որը համեմատական լեզվաբանության հիման վրա մաթեմաթիկական ճշտությամբ մատնացույց է անում տարածաշրջանի տիրոջ` տեղաբնիկ ժողովրդին:
Ղարաբաղ տեղանունն առաջին անգամ հիշատակվել է արաբ պատմիչի կողմից 1319թ. նրան հետևել է պարսիկ աշխարհագրագետ Ղազվինը և հայ պատմիչ Թովմա Մեծոփեցին: Եվրոպացիների կողմից առաջին հիշատակությունը պատկանում է 19-րդ դարի ռուս ճանապարհորդ Շոպենին:
Իսկ ի՞նչ անվանում է ունեցել վերոհիշյալ տարածաշրջանը մինչև 14-րդ դարը, այսինքն` արաբական առաջին հիշատակությունը: Ինչպես տեսնում ենք , հազարամյակների ընթացքում անվանափոխություն տեղի չի ունեցել: Պարզապես Ղարաբաղ տեղանունը հայոց լեզվի հետ միաժամանակ կրել է հազարամյակների զարգացման անկասելի ու միանգամայն բնական փոփոխության կնիքը: Բայց և պետք է ընգծել , որ լեզվաբանությանը հայտնի են նմանատիպ բազմաթիվ փաստեր, երբ միմյանց հետ իմաստային ոչ մի առնչություն չունեցող, տարբեր լեզվաընտանիքներին պատկանող լեզուների առանձին բառեր երբեմն ունենում են արտաքին պատահական նմանություն:
Ղարաբաղ տեղանունը հեշտությամբ ստուգաբանվում է հայերենով և հնդեվրոպական մի շարք լեզուներով` կապ չունենալով թյուրքական լեզվի հետ:
Տերմինի բաղկացուցիչ մասերն են` ղարա և բաղ արմատները:
Սկսենք բաղ-ից:
Հիշեցնենք, որ հայոց լեզվի "Ղ" հնչույթը համապատասխանում է "Լ" հնչույթին, թեև հայտնի է նաև, որ մինչմաշտոցյան շրջանում մեր լեզվում այդ "Ղ"-ն ընդհանրապես բացակայել է:
Հայ ժողովուրդը, ինչպես նաև ցանկացած ժողովուրդ, բաղկացած է էթնիկական տարրերից, մեր պարագայում` հայասացիներից, արմեններից և այլն: Հայկական էթնիկական կարևոր այդ տարրերից բացի մեկն էլ ԲԱԼԱՅԻ /բալայ, բաղայ/ ցեղախումբն է: Վերջինիս ցեղանունը պատմական Հայաստանի Մեծ Հայքի տարածքում գրեթե բոլոր 15 աշխարհներում թողել է հարյուրավոր տեղանվանական հետքեր: Թվարկենք դրանցից մի քանիսը` Բալու, Բալահովիտ, Բաղեշ, Բաղաց Տուն, Բալալեյոն, Բալաց սար, Բալուլ, Բալուկ, Բալաքույրուկ և այլն: Ղարաբաղը կոչվել է նաև Բաղք` որպես 15 աշխարհներից մեկի զուգահեռ անվանումը: Այստեղ "Ք" մասնիկը ցոււյց է տալիս որևէ ժողովրդի ցեղախմբի կամ ժողովրդի հավաքականություն, ինչպես նաև նրա զբաղեցրած տարածքը, իսկ գրաբարյան սեռական հոլովով ` Բաղաց աշխարհ` արմատական նույն եզրով:
Հիշարժան է, որ Բալու քաղաքի և Բալա ցեղանվան միջև ընդհանրությունն առաջին անգամ նկատեց Ջոն Գարդսոնը` դեռևս 1923թ-ին, իսկ 1947թ-ին Գրիգոր Ղափանցյանն իր "Հայասան` հայերի բնօրրան" աշխատության մեջ իրավացիորեն անդրադառնում է այս խնդրին: Ցավոք, հայագիտությունն այլևս չի անդրադարձել դրան: Դեռ ավելին` որոշ հայ գիտնականներ գտնում են, որ իրականությունից պետք է ջնջել օտարածին Ղարաբաղը և ոգեկոչել ու ուղղորդվել միայն Արցախով:
Հայերենում բալ և բաղ արմատներով էթնոկազմական հազարավոր բառեր են պահպանվել, որոնք այգի հասկացության հետ չունեն որևէ առնչություն:
Իսկ Ղարաբաղ տեղանվան մյուս` Ղարա /կարա/ մասնիկը , որպես արմատական բառ պահպանվել է հնդեվրոպական մի շարք` ալբաներեն, պարսկերեն, լատիշերեն, լիտվերեն, լատիներեն ու վերջինիս միջոցով, ռոմանական որոշ լեզուներում: Հին հուներենում ունեցել է գլուխ, գլխավոր, ղեկավար իմաստը, որը և տարածվել է սլավոնական որոշ լեզուներում, օրինակ` բուլղարերենում, սլավոներենում /դա ակնհայտ է հատկապես սլավոնական վաղ ֆեոդալական Կարատանյա կոչված պետության անվան մեջ` 7-9-դդ , երբ թուրքերը դեռևս մուտք չէին գործել տարքածաշրջան/: Կարատայնաի մեջ "կարա"-ն հստակորեն ցեղախումբ է նշանակում , իսկ "տանյա"-ն հնդեվրոպական վեդո, դոն, որից հուն. տանայիս` գետ, ջուր իմաստով է: Այսինքն` Կարատանյան գետերի ժողովուրդ իմաստն ունի, որից էլ հետևում է նրանց ինքնանվանումը` կարատայնացիներ, կարատանցիներ:
Այդ առումով կարա-ն հատկապես կարևոր է հին հայերենում` գրաբարում, հին ալբաններում, հին պարսկերենում, որ սլավոներենին համահունչ` նշանակում է զորք, զորախումբ, ժողովուրդ կամ մարդկային որևէ հավաքականություն` տարբեր բառակապակցություններում:
Հայերենում այն բազմիցս հանդես է եկել 5-րդ դարի առաջին իսկ գրավոր աղբյուրներում, օրինակ` Ավետարանի առաջին թարգմանության մեջ, որտեղ Հովհաննես Մկրտչի մասին կա հետևյալ արտահայտությունը. "Ով զորավոր սուրբ Կարապետ...": Կարապետ այստեղ նշանակում է ցեղապետ, իսկ կրոնական իմաստով` հովվապետ: Բազմաթիվ օրինակներ կարելի է բերել բառաբարդությամբ, օրինակ` նախակարապետ, կարապետել և այլն: Իսկ կարապետել, նշանակում է` ղեկավարել, հոտը, ցեղը, ժողովուրդը կամ զորքը:
Հետևաբար , Ղարաբաղ` նշանակում է . Ղարա-ցեղ կամ ժողովուրդ, իսկ Բաղ- այի` հայկական էթնոսին պատկանող միավոր, այսինքն ` բալայինների ցեղ կամ ժողովուրդ: Ապա հետևում է առավել հակիրճ բառակազմական ձևը` Բաղք-Բաղերի` "Բալ-այի-ների" երկիր, կամ նրանցով զբաղեցրած տարածք:
Վերոհիշյալ բառարմատներով կազմված բառակապակցությունը, որ դարձել է տեղանուն, նոր չէ և աշխարհագրական սույն միջավայրում հանդես է եկել հազարամյակներ առաջ:, երբ գույություն չուներ ոչ թուրք, ոչ էլ թաթար:
Էթնոկազմական գործընթացով պայմանավորված վերոնշյալ բացահայտումներն ակնհայտորեն ցուցադրվում են նաև ղարաբաղցիների շրջանում լայնորեն տարածված ազգանունները` Բալայան, Բալյան-Բաղյան, Կարաբալյան, Կարաբաղյան, Ղարաբաղցյան, Կարայան, Կարյան, և այլն:
Անանիա Շիրակացին 7-րդ դարում շարադրած "Աշխարհացույց"-ի մեջ Ղարաբաղի տարածքը հիշատակում է որպես Բաղք, Բաղասական, Բալասական, Բաղաց աշխարհ: Մինչ այդ նույն տեղանվանական եզրերն օգտագործել է 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացին իր "Հայոց Պատմություն" աշխատության մեջ: Ավելի վաղ` 2-րդ դարի հունահռոմեական աշխարհագրագետ Կլավդիոս Պտղոմեոսն իր "Աշխարհագրություն" հինգերորդ բաժնում Ղարաբաղն անվանել է ԿԱՐԱԲԱԼԼԱ: "Ադրբեջանցիները" սույն հիշատակումներից առնվազն մեկ կամ մեկուկես հազարամյակ հետո պետք է հայտնվեին:
Ղարաբաղ-Արցախը, ինչպես նշվեց, հանդիսացել է Մեծ Հայքի ծայրագավառը` ծվարած բարձր լեռներում ու հարակից հովիտներում: Իր գոյության ողջ ընթացքում դեռևս ոչ ոքի չի հաջողվել ծնկի բերել ղարաբաղցիներին և կոտրել նրանց ազատատենչ, ազատասիրական ոգին: Մշտապես զենքը ձեռքին` պաշտպանել են իրենց կյանքն ու արժանապատվությունը:
Մինչև 19-րդ դարասկիզբը Ղարաբաղում պահպանվել էին հայկական 5 իշխանություննեը` Գյուլիստանում, Խաչենում, Ջրաբերդում, Վարանդայում և Դիզակում, որոնք միասնաբար կոչվել են Խամսայի մելիքություններ /հինգ իշխանություններ/:
Ղարաբաղի տարածքում պահպանվել են մի քանի հազար պատմամշակույթային հուշարձաններ, այնինչ` "ադրբեջանական" հուշարձանները ընդհամենը մի քանի միավոր են կազմում և պատկանում են վերջին 100-150 տարիներին:
Քաջարի Ղարաբաղցիները տվել են համամարդկային ընդգրկման բազմաթիվ մեծություններ, ինչպիսիք են` Քաջարի համհարզ մամլյուք Ռոստամ Ռազան, ֆերդմարշալ Մյուրատը, մարշալներ` Հովհ. Բաղրամյանը, Արմենակ Խամփերյանցը, Համազասպ Բաբաջանյանը, ծովակալ Իսակովը և մի քանի տասնյակ գեներալներ և հերոսներ, ինչպես նաև բազմաթիվ գիտնականներ և արվեստագետներ:
Վերջապես օգտագործենք վերոնշյալ ճշմարտությունը:
http://hay-geni-haxtanak.blogspot.com/2012/08/blog-post_25.html